Բնական աղետներն ամեն տարի 200 մլրդ դոլարի վնաս են հասցնում աշխարհին. Համաշխարհային բանկ
Բնական աղետների հետևանքով աշխարհը տարեկան 200 մլրդ եվրոյի վնաս է կրում, ինչը 4 անգամ ավելի է 1980-ական թվականների ցուցանիշից, հայտնում է Al Arabiya-ն՝ Համաշխարհային բանկին հղումով։
«Քանի որ կլիման շարունակում է գլոբալ փոփոխությունների ենթարկվել, ուստի դրա հետևանքով առաջացած վնասներն ու ծախսերը ևս աճում են»,-նշվում է ՀԲ-ի զեկույցում։
Ընդհանուր առմամբ, բնական ու եղանակային աղետներն անցած 30 տարվա ընթացքում 4 տրլն դոլարի վնաս են պատճառել՝ դառնալով 2.5 մլն մարդու մահվան պատճառ։ Հիմնական «վնասատուներն են» թայֆունները, փոթորիկները, ջրհեղեղներն ու երաշտը։
ՀԲ-ի նախագահ Ջիմ Են Կիմն ընդգծել է, որ վերջերս Ֆիլիպիններին պատուհասած «Հայան» ավերիչ թայֆունը վառ ապացույցն է նրա, որ կլիմայական փոփոխությունները տարեցտարի հանգեցնում են առավել հզոր տարերքների։










