Կոռուպցիայի պատճառով օգնությունը չի հասնում թայֆունից տուժած ֆիլիպինցիներին
Ֆիլիպինների կառավարությունը խոստացել է լիակատար թափանցիկություն ապահովել միջոցները ծախսելու հարցում՝ կործանարար «Հայան» փոթորկից տուժած շրջանների տնտեսությունն ու ենթակառուցվածքները վերականգնելու գործընթացում, գրում է Russia Today-ը։
Իշխանությունները հայտնել են Foreign Aid Transparency Hub կայքի ստեղծման մասին, որի օգնությամբ հնարավոր կլինի հետևել, թե ինչի համար են ծախսվում արտասահմանյան պետությունների հատկացրած գումարները։
«Արտասահմանյան միջոցներին հետևելու խիստ անհրաժեշտություն կա, որպեսզի դրանք հասնեն նրանց, որոնց իսկապես անհրաժեշտ են՝ թայֆունից տուժածներին»,- ասել է երկրի բյուջեի և կառավարման փոխնախարար և տեղեկատվական տեխնոլոգիաների գծով տնօրեն Ռիչարդ Մոյան։
Շատ միջոցներ անհետանում են տուժածներին օգնություն հատկացնելու սկզբնական փուլերում՝ անհետանում է սնունդը, խմելու ջուրը և տարբեր սարքավորումներ։
Արտասահմանյան դոնորները Ֆիլիպիններից պահանջում են հստակ հակակոռուպցիոն միջոցառումներ, սակայն անձնական զրույցներում խոստովանում են, որ «արտահոսք», այնուամենայնիվ, տեղի է ունենում։










