ԱՄՆ իշխանություններն Ասանժի դեմ հեռակա մեղադրանք չեն ներկայացրել. Washington Post
ԱՄՆ իշխանությունները մեղադրական եզրակացություն չեն կայացրել Wikileaks կազմակերպության հիմնադիր Ջուլիան Ասանժի նկատմամբ, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով The Washington Post-ին, որը վկայակոչել է իրավապահ մարմինների ներկայացուցիչներին:
Պաշտոնական մեղադրանքների բացակայությունը նշանակում է, որ ամերիկյան տարածքում հայտնվելու դեպքում Ասանժը չի ենթարկվի անհապաղ ձերբակալության: Թերթի աղբյուրը ենթադրում է, որ ամեն ինչ կարող է փոխվել մոտակա ամիսների ընթացքում: Ներկայում Ասանժը շարունակում է թաքնվել Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը:
Պաշտոնապես Ասանժի գործով հետաքննությունը դեռ շարունակվում է, և ինչպես հաղորդել են Wikileaks-ի ներկայացուցիչները, նրանք չեն վստահում ամերիկյան կառավարությանը։










