Շանթ Հարությունյանը տեղափոխվել է Նուբարաշենի հոգեբուժարան
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը դռնփակ դատական նիստում բավարարել է քննիչի միջնորդությունը` Շանթ Հարությունյանի նկատմամբ կիրառելով դատահոգեբուժական փորձաքննություն: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը:
Նա դատարանի դահլիճից երկու ամիս ժամանակով տեղափոխվել է Նուբարաշենի հոգեբուժարան: Հարությունյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանն ասել է, որ ոչինչ չի ուզում նախօրոք ասել, իսկ մանրամասների մասին կխոսի ավելի ուշ:
Առավել մանրամասն՝ այստեղ:










