Երևանում երկու սիրիահայեր են դանակահարվել
Քաղաքացիներ Շանթ Քոչյանը և Րաֆֆի Բարդաքչյանը Երևանում նոյեմբերի 17-ի առավոտյան դանակահարվել են: Այս մասին Tert.am-ին հայտնեցին ոստիկանությունից:
Դեպքի առթիվ կատարվում է նախաքննություն, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Նշենք, որ Yerkir.am-ի տեղեկություններով՝ երիտասարդները սիրիահայեր են, ինչ մասին տեղեկություն ոստիկանությունից չտվեցին:
Նույն աղբյուրի տեղեկություններով՝ դանակահարությունը տեղի է ունեցել երևանյան «Լոնդոն» բարում, որտեղ էլ տղաները աշխատում էին: Դեպքի օրը 5 երիտասարդներ ոգելիչ խմիչքի ազդեցության տակ վիճաբանություն են սկսել ակումբի տիրոջ հետ և փորձել դանակահարել նրան, ինչը փորձել են կանխել ակումբի սիրիահայ աշխատակիցները: Արդյունքում վնասվել է Շանթի ձեռքը, իսկ Րաֆֆի Բարդաքչյանը մեջքից դանակի հարված է ստացել:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:










