Գերմանիայի համալսարանում կարող են պատվավոր դոկտորի կոչում շնորհել Էդուարդ Սնոուդենին
Գերմանացի գիտնականներն առաջարկել են ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության նախկին աշխատակից Էդուարդ Սնոուդենին պատվավոր դոկտորի կոչում շնորհել:
Ինչպես փոխանցում է INTERFAX-ը՝ նման նախաձեռնությամբ հանդես է եկել Գերմանիայի Ռոստոկի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի պրոֆեսոր Հանս Յուրգեն ֆոն Վենզիրսկին:
«Մենք ամիսներ շարունակ ակտիվորեն հետևել ենք Սնոուդենի բացահայտումներին և կարծում ենք, որ այս ընթացքում խիստ կարևոր իրադարձություններ են տեղի ունենում՝ կապված գաղտնալսման ծրագրերի մասին հրապարակումների հետ», - գիտնականի խոսքը մեջբերում է Голос России ռադիոընկերությունը:
Նա ասել է, որ ներկա պահին միայն հայտ է ներկայացվել կոչում շնորհելու հարցի քննարկման համար, ինչի շուրջ համալսարանի մարմինները գիտական քննարկումներ են անցկացնում:










