Իսպանիայի դեսպանին կանչել են Մեծ Բրիտանիայի ԱԳՆ

21:46 • 19.11.13

Մեծ Բրիտանիայի Արտաքին գործերի նախարարություն է կանչվել այդ երկրում Իսպանիայի դեսպան Ֆեդերիկո Տրիլլոյին՝ Ջիբլարթարի ջրերում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ բացատրություն տալու համար: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով Sky News-ին:


Դեսպանին կանչելու պատճառ է դարձել իսպանական հիդրոգրաֆիկ նավի երկարատև ներկայությունը Ջիբլարթարի ջրերում, որը բրիտանացիները ճանաչում են որպես իրենց գաղութ:


Իսպանիան չի ճանաչում բրիտանական վերահսկողությունը Ջիբլարթարի նկատմամբ՝ այն անվանելով իրենցից խլված տարածք: Այդ պատճառով նավն արդեն 18 ժամ չի արձագանքում բրիտանական նավատորմի պահանջներին: