Միլիոնավոր սարյակներ գրոհել են Հռոմը՝ իրենց հետքը թողնելով մեքենաների վրա և ամենուր (լուսանկարներ)
Միլիոնավոր սարյակներ այս տարի գրոհել են Իտալիայի մայրաքաղաքը: Դայլայլող թռչունները Եվրոպայից Հռոմ են տեղափոխվում ձմեռելու համար՝ քաղաքի տաք միջերկրական կլիմայի պատճառով:
Ինչպես գրում է Oddity Central-ը՝ երկրի կառավարությանը մինչ այժմ հաջողվել է քաղաքը մաքուր պահել թռչունների ամենամյա «հարձակումից» հետո, սակայն այս տարի ֆինանսական կրճատումների պատճառով անհրաժեշտ միջոցներ չեն հատկացվել քաղաքի մաքրման համար:
Առաջին անգամ սարյակների երամները ձմեռելու համար Իտալիայի մայրաքաղաք են չվել 1926-ին: Տարեցտարի արվարձաններից տեղափոխվելով՝ այժմ 1,5 մլն սարյակներ իրենց բույնն են հյուսել հենց Հռոմի կենտրոնական թաղամասերում: Թռչուններն այստեղ են ժամանում երկու ալիքներով՝ հոկտեմբերին և հունվարին:















