Տորոնտոյի քաղաքապետը՝ հերթական սկանդալի կենտրոնում (տեսանյութ)
Կանադական Տորոնտոյի քաղաքապետ Բոբ Ֆորդը, ով մեղադրվում է ալկոհոլի, թմրանյութերի չարաշահման, մարմնավաճառների ծառայություններից օգտվելու, ինչպես նաև ենթակաների նկատմամբ ագրեսիվ վարք ցուցաբերելու համար, հայտնվել է հերթական սկանդալի կենտրոնում։
Ինչպես նշում է Daily Mail-ը, քաղաքային խորհրդի նիստի ժամանակ Ֆորդը վազել է դեպի խորհրդի՝ իրեն քննադատած կին անդամներից մեկի՝ Փեմ ՄաքՔոնելի կողմն ու նրան գետնին գցել։
Ներկաներն ամոթանք են տվել պաշտոնյային՝ պահանջելով, որպեսզի նա հրաժարվի պաշտոնից։ Սակայն քաղաքային խորհուրդն իրավասու չէ հեռացնել քաղաքապետին իր պաշտոնից. փոխարենը կարող է միայն կրճատել նրա լիազորությունները, ինչն էլ արել է։
Մինչդեռ Ֆորդը հայտարարել է, որ պատրաստվում է բուժվել ալկոհոլից ունեցած կախվածությունից ու քաղաքապետի պաշտոնի համար իր թեկնածությունն առաջադրել 2-րդ անգամ։










