Վենեսուելայի նախագահը խոստացել է բոլոր ապրանքների գների իջեցում

10:12 • 19.11.13

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտնել է, որ իշխանությունները կստիպեն առևտրականներին ավելի արդարացի գնագոյացում իրականացնել, ինչը կհանգեցնի բոլոր ապրանքների գների իջեցման, գրում է РИА Новости-ն։

 

«Ես ցույց տվեցի, որ դա հնարավոր է. մենք իջեցնում ենք ապրանքների գները, որոնք չափազանց բարձր էին, և մենք կշարունակենք իջեցնել, ես դա խոստանում եմ։ Կշարունակեմ իջեցնել բոլոր ապրանքների գներն այս երկրում, չի լինի որևէ ապրանք, որի արժեքը չի իջեցվի»,- ասել է Մադուրոն։

 

Բարձրացված գների դեմ պայքարը Վենեսուելայում սկսվել է Daka ցանցի ապրանքների առգրավման հրամանից հետո։ Ցանցի ղեկավարությունը ձերբակալվել է և, իշխանությունների տվյալներով, ապրանքները վաճառվել են 1000%-ով բարձրացված գներով։