Wal-Mart խանութների ցանցը որոշել է իր ցածր աշխատավարձ ունեցող աշխատակիցներին սննդամթերք տրամադրել
Ամերիկյան Wal-Mart սուպերմարկետների ցանցի Քլիվլենդի (Օհայո նահանգ) խանութին կոչ են արել սննդամթերք նվիրաբերել ցածր աշխատավարձ ունեցող աշխատակիցներին։
Ինչպես ներկայացնում է Business Insider-ը՝ խանութում պաստառ է հայտնվել հետևյալ գրությամբ. «Խնդրում ենք սննդամթերք նվիրաբերել, որպեսզի կարիքի մեջ գտնվողները կարողանան վայելել Գոհունակության օրվա ընթրիքը»։
Քլիվլենդի խանութի ղեկավարությունը որոշել է ցածր աշխատավարձ ունեցող աշխատակիցներին սնունդ տրամադրել այն բանից հետո, երբ անցյալ շաբաթ Լոս Անջելեսում 50 մարդ էր ձերբակալվել ցածր աշխատավարձի պատճառով բողոքի ցույց կազմակերպելու համար։
Ինչպես նշում է աղբյուրը՝ Wal-Mart-ին երկար ժամանակ քննադատում են ավելի քան 2.2 մլն աշխատակիցների ցածր աշխատավարձ տալու համար։










