Նորվեգական բանակը կանցնի բուսակերների սննդակարգի

09:58 • 20.11.13

Յուրաքանչյուր երկուշաբթի նորվեգացի զինվորները միայն բուսակերների սնունդ կստանան, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով The Local-ին:

 

Այդկերպ Նորվեգիայի զինված ուժերի հրամանատարությունը պատրաստվում է միանալ կլիմայի համաշխարհային փոփոխությունների դեմ պայքարի արշավին:

 

«Գումարի տնտեսումն այստեղ կապ չունի: Գաղափարը հետևյալն է՝ օգտագործել սնունդ, որի արտադրության ժամանակ էլոլոգիային ամենաքիչ վնասն է հասցվում»,- ասել է հրամանատարության ներկայացուցիչ Էյստեյն Քվարվինգը:

 

Հրամանատարությունն այդ միջոցով նախատեսում է խնայել մինչև տարեկան150 տոննա միս:

 

Նորվեգական էկոլոգիական խումբը, որը հանդես է գալիս ողջ երկրում երկուշաբթի օրերին միս չուտելու օգտին, իր հավանությունն է տվել: Ինչպես նշել է խմբի ղեկավար Արիլդ Հերմստադը, «պաշտպանության նախարարությունն արժանի է մեծ գովասանքի՝ շրջակա միջավայրի մասին հոգ տանելու համար»: