Ադրբեջանցի գործարարն Ուկրաինայում երիտասարդի է կրակել
Ուկրաինայի Լուգանսկ քաղաքում ոստիկանությունը ձերբակալել է ադրբեջանցի գործարար Շահին Մամեդովին, որի տուն նոյեմբերի 16-ին անհայտ անձինք էին ներխուժել, հայտնում է ukrinform.ua-ն։
Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական haqqin.az-ը, դիմակայության ընթացքում տանտերը կրակ է բացել 1987թ.-ին ծնված երիտասարդի վրա։
Ուկրաինայի ՆԳՆ մամուլի ծառայության ղեկավար Տատյանա Պոգուկայը տեղեկացրել է, որ երիտասարդը հիվանդանոց է տեղափոխվել նոյեմբերի 16-ին, իսկ նոյեմբերի 19-ին մահացել է։
Ինչպես հաղորդել է Ադրբեջանցիների միության Լուգանսկի շրջանի ղեկավար Ռասիմ Ուգուրլուևը, Մամեդովը տանն է գտնվել, երբ տեղի է ունեցել միջադեպը։
Տանը մոտեցել են մի քանի ավտոմեքենաներ։ Դրանից դուրս են եկել մարդիկ, որոնք ադրբեջանցու հասցեին ռասիստական արտահայտություններից հետո կրակ են բացել նրա ուղղությամբ։ Ի պատասխան՝ գործարարն ու նրա որդին պատասխան կրակ են բացել գրանցված ինքնաձիգից և ատրճանակից։
ՆԳՆ-ն ևս հաստատում է, որ գործարարը կրակել է ինքնապաշտպանվելու նպատակով։










