Ֆրանսիայում, Բելգիայում և Նիդերլանդներում առնվազն՝ 40 թմրավաճառ է ձերբակալվել
Ֆրանսիայում, Բելգիայում և Նիդերլանդներում հատուկ գործողությունների արդյունքում ձերբակալվել է առնվազն՝ 40 թմրավաճառ: Այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը՝ հղում կատարելով իրավապահ մարմիններին:
Ըստ տվյալների՝ ձերբակալվածները մինույն խոշոր ցանցից են, որը 1 տարի առաջ հայտնաբերվել էր Նիդերլանդներում: Ցանցը Ֆրանսիայի և Բելգիայի թմրավաճառներին մատակարարում էր արգելված նյութեր:
Ձերբակալվածներին խուզարկելու ժամանակ հայտնաբերվել է 8 կգ հերոին, ինչպես նաև՝ զենքեր և մեծ գումարներ: Ոստիկանությունը նշել է, որ այս գործողությունները մեծ հարված են հասցրել այս ցանցի հանցավոր գործունեությանը:










