Խաղաղ օվկիանոսում ստորջրյա հրաբխի ժայթքում է արձանագրվել

21:45 • 20.11.13

Ճապոնիայի օդերևութաբանական գործակալությունը հայտնել է, որ 1974 թվականից հետո առաջին անգամ ստորգետնյա հրաբուխ է ժայթքել Խաղաղ օվկիանոսում գտնվող Նիսինոսիմա անմարդաբնակ կղզու մոտ: Այս մասին հաղորդում է Риа Новости-ն:


Ըստ գործակալության կայքի տվյալների՝ հրաբխի ակտիվությունն արձանագրել են երկրի ինքնապաշտպանության ռազմածովային ուժերի զինծառայողները:


Ժայթքման վայրում ծուխը բարձրանում է շուրջ 600 մետր: Բացի այդ՝ նկատվում է, որ ձևավորվել է մոտ 200 մետր տրամագծով ցամաքային տարածք: