Պաշտոնապես նշվել են Կազանի ավիավթարի մեղավորները
Ռուսաստանի Միջպետական ավիացիոն հանձնաժողովի եզրակացության համաձայն` Կազանում Boeing 737 օդանավի կործանման համար մեղավոր են օդաչուները, հայտնում է Russia Today-ը։
Ըստ հանձնաժողովի` գլխավոր օդաչուն անձամբ է անջատել ավտոպիլոտը և օդանավն ուղղել դեպի անկում: Փորձագետները միևնույն ժամանակ նշել են, թե փորձառու օդաչուները կարող էին առանց դժվարության իրականացնել օդանավի վայրէջքը: Ավտոպիլոտը պետք է ինքը կատարեր բոլոր մանյովրները և վայրէջք կատարեր թռիչքուղուն:
Օդանավի ինքնագրի տվյալների ընթերցումից պարզ է դարձել, որ օդաչուները դիսպետչերին հայտնել են «ոչ վայրէջքային դրության» մասին, երբ ավտոպիլոտը չի կարողացել ճշգրիտ դիրքավորել ինքնաթիռը, կամ օդաչուներին թվացել է, թե հպման կետը չեն շոշափում: Ամեն դեպքում դրանից հետո գլխավոր օդաչուն երկրորդ պտույտն է կատարել, ինչից հետո անջատել է 2 ավտոպիլոտներից մեկը: Պաշտոնական եզրակացությամբ` հենց սա էլ հանգեցրել է ողբերգության:
Դրանից հետո Boeing-ն ընկել է 20 վայրկյանում` 450 կմ/ժ արագությամբ:
Նոյեմբերի 17-ին Կազանի օդանավակայանում ավիավթարի հետևանքով 50 մարդ է զոհվել:










