Օբամայի խորհրդականը խոսել է հեռախոսային գաղտնալսումների անհրաժեշտության մասին

11:12 • 20.11.13

ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների՝ հեռախոսազանգերի վերաբերյալ տվյալների հասանելիությունը թույլ է տալիս արդյունավետ պայքարել ահաբեկչության դեմ։ Այդ մասին ասել է ահաբեկչության դեմ պայքարի հարցով ԱՄՆ նախագահի խորհրդական Լիզա Մոնակոն, հայտնում է Газета-ն։

 

Մոնակոյի խոսքով՝ ԱՄՆ-ն չպետք է մոռանա հատուկ ծառայությունների կարևոր դերի մասին, այդ թվում՝ Ազգային անվտանգության գործակալության և Կենտրոնական հետախուզական վարչության։

 

«Հատուկ ծառայությունների ծրագրերը փրկում են մարդկանց կյանքեր։ Նրանք օգնում են խափանել ահաբեկիչների պլանները»,- հայտարարել է Մոնակոն։

 

Խորհրդականը նշել է նաև, որ իրենք «ձեռնարկում են անհրաժեշտ միջոցներ հետախուզական ծրագրերի մշակման համար, սակայն միևնույն ժամանակ հիշում են, որ պետք է պատրաստ լինեն պաշտպանել մարդկանց վտանգներից»։