Խոշոր ավտովթար Լոռու մարզում. կա 3 զոհ, 5 վիրավոր

10:54 • 20.11.13

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 04:30-05:00-ի սահմաններում Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում՝ Ջրաշեն գյուղի վարչական տարածքում, բախվել են Վազ 2101 մակնիշի 67 ԼԼ 244 համարանիշի և Վազ 2105 մակնիշի 33 VՍ 510 համարանիշի ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը:

 

Աղբյուրի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով զոհվել է 3, վիրավորվել՝ 5 մարդ: Պարզվել է զոհվածներից 2-ի ինքնությունը՝ Ս. Հարությունյան և Մ. Հակոբյան: Ոստիկանությունը պարզում է մյուս մահացածի և վիրավորների ինքնությունը: Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, ինչի հետևանքով մահացել է 1-ից ավելի մարդ) հատկանիշներով:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: