Վենեսուելայի նախագահին արտակարգ լիազորություններ են շնորհվել
Վենեսուելայի խորհրդարանը երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել է օրինագիծ, որով այդ երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյին արտակարգ լիազորություններ են շնորհվում, հայտնում է «Իզվեստիյա»-ն:
Նախկինում Մադուրոն բազմիցս հայտարարել էր, որ իրեն հատուկ լիազորություններ են հարկավոր խանութներում բարձր գների, շահարկումների և կոռուպցիայի դեմ պայքարելու համար: Մադուրոն, մասնավորապես, մտադիր է պայքարել բջջային հեռախոսների, մեքենաների և այլ կենցաղային իրերի բարձր գների դեմ:
Ընդդիմությունը, սակայն, պնդում է, որ այս օրենքի ընդունումով իշխանությունները փորձում են կոծկել տնտեսական խնդիրների իրական պատճառերը և խախտում են իշխանության բաժանման սկզբունքները:










