Եվրախորհրդարանի ղեկավարը Սախարովի անվան մրցանակ է հանձնել 16-ամյա պակիստանցի ակտիվիստուհուն
Եվրոպական խորհրդարանի ղեկավար Մարտին Շուլցն այսօր 16-ամյա պակիստանցի ակտիվիստուհի Մալալա Յուսուֆզային է հանձնել Անդրեյ Սախարովի անվան «Մտքի ազատության համար» մրցանակը, հայտնում է «Комсомольская правда»-ն։
Հանձնման հանդիսավոր արարողությունը կայացել է Ստրասբուրգում (Ֆրանսիա)։
«Մենք քեզ հարգում ենք այն բանի համար, որ դու քո օրինակով ոգեշնչում ես միլիոնավոր երեխաների ամբողջ աշխարհում՝ պայքարել իրենց իրավունքների համար»,-նշել է Եվրոպական խորհրդարանի նախագահը՝ դիմելով Մալալային։
Նա երիտասարդ իրավապաշտպանին անվանել է «շատ համարձակ և յուրահատուկ աղջիկ»։










