ԱՄՆ-ն ներողություն չի խնդրի Աֆղանստանից իր ռազմական սխալների համար

11:18 • 20.11.13

Վաշինգտոնը որոշել է, որ ներողություն չի խնդրի Աֆղանստանից 12 տարվա պատերազմի ընթացքում թույլ տրված սխալների համար, ինչի մասին ավելի վաղ պաշտոնապես հայտնել էր Քաբուլը, տեղեկացնում է France - Presse-ը:

 

Աֆղանստանի նախագահի խոսնակն ավելի վաղ հայտնել էր, թե Բարաք Օբաման նամակ է պատրաստում, որում ճանաչում է ամերիկյան զինուժի` Աֆղանստանի քաղաքացիական բնակչության հանդեպ թույլ տված սխալները:

 

Սրան ի պատասխան ԱՄՆ-ի ազգային անվտանգության հարցերով Օբամայի խորհրդական Սյուզան Ռայսն ասել է, որ ԱՄՆ-ն ոչ միայն ներողություն խնդրելու կարիք չունի, այլև` ճիշտ հակառակը: Հայտնի է դարձել, որ այդ նամակը հղելու խնդրանքով Աֆղանստանի նախագահը զանգահարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Քերիին:

 

Այժմ` Աֆղանստանից ՆԱՏՕ-ի ուժերի դուրս բերումից առաջ, ԱՄՆ-ն և Աֆղանստանը նախապատրաստում են երկկողմ համաձայնագիր: Առայժմ հայտնի է, որ դրա համաձայն փոքրաթիվ ամերիկյան զինուժ կմնա Աֆղանստանում նաև 2014-ից հետո: