Հռոմի պապը շարունակում է օրհնել և մխիթարել հիվանդներին (լուսանկարներ)

21:36 • 20.11.13

Հռոմի Ֆրանցիսկոս պապը շարունակում է օրհնություն շնորհել մարդկանց՝ ամենշաբաթյա լսարանին հղելով իր պապական ողջույնն ու օրհնությունը Սուրբ Պետրոսի հրապարակում:


Ինչպես տեղեկացնում է The Daily Mail-ը՝ Հռոմի պապն այս շաբաթ տեղի ունեցած հավաքի ժամանակ գրկել և օրհնել է այլանդակված դեմք ունեցող մարդուն: Յուրաքանչյուր շաբաթ Հռոմի հրապարակում օրհնության արարողություն է տեղի ունենում: Անցյալ անգամ ևս Հռոմի պապը գրկել և մխիթարանքի խոսքեր էր ասել տարօրինակ հիվանդությամբ տառապող տղամարդուն, ում դեմքն ամբողջովին այլանդակված է եղել:


Հռոմի պապն աչքի է ընկնում իր մարդասիրական վերաբերմունքով: Նա մի շարք նման միջոցառումներ է կազմակերպել: Ամիսներ առաջ նա ուղղիչ գաղութ էր այցելել, որտեղ իր ձեռքով լվացել էր երիտասարդ կալանավորների ոտքերը: