Սաուդյան Արաբիայում կորունավիրուսից ևս մեկ մարդ է մահացել

19:51 • 20.11.13

Սաուդյան Արաբիայի Առողջապահության նախարարությունից չորեքշաբթի հայտնել են մերձարևելյան տարածաշրջանում տարածված շնչառական վարակիչ հիվանդության՝ կորոնավիրուսի (MERS) հետևանքով գրանցված մահվան 64-րդ դեպքի մասին:


Ինչպես տեղեկացնում է INTERFAX-ը՝ գերատեսչությանը հղումով, կորոնավիրուսից մահացել է թագավորության 73-ամյա բնակչուհին, ով տառապելիս է եղել քրոնիկ հիվանդություններով:


Բացի այդ՝ հաղորդվել է կորոնավիրուսով վարակվելու ևս մեկ դեպքի մասին. թագավորության 65-ամյա բնակիչն այժմ բուժվում է Էր-Ռիադի հիվանդանոցներից մեկում:


Ավելի վաղ MERS վարակիչ հիվանդությանը զոհ է գնացել առնվազն՝ 64 մարդ: Սաուդյան Արաբիայից բացի կորոնավիրուսով վարակի դեպքեր գրանցվել են նաև Քուվեյթում, Հորդանանում, Քաթարում, Օմանում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում և Ֆրանսիայում: