Ստամբուլում միկրոավտոբուսն ընկել է կամրջից. կան զոհեր
Ստամբուլի Գյունգյորեն շրջանում միկրոավտոբուս է վթարի ենթարկվել։ Մեքենան ընկել է 15 մետր բարձրությունից։
Ինչպես տեղեկացնում է «Միլլիյեթ»-ը, վթարի հետևանքով զոհվել է երկու ուղևոր։ Վարորդը և ևս 3 ուղևորներ վիրավորվել են։
Ըստ նախնական վարկածի՝ միկրոավտոբուսն արագ է սլացել, և հանդիպակաց եկող մեքենայի պատճառով վարորդը կորցրել է վերահսկողությունը, և մեքենան ընկել է կամրջից։










