ԱՄՆ պետդեպը ողջունում է Սարգսյան-Ալիև հանդիպումը
ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը, որը տեղի է ունեցել երեկ, Վիեննայում։ Այս մասին ասված է ԱՄՆ պետդեպարտամենտի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։
«Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների այս քայլը, և խորհուրդ ենք տալիս, որ պետությունների ղեկավարները հաջորդ հանդիպման համար պայմանավորվեն առաջիկա ամիսների ընթացքում»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նախագահների առաջին հանդիպումը երկու տարիների ընդմիջումից հետո երկխոսության վերսկսում է, որը ցույց է տալիս առաջնորդների մտադրությունը՝ հասնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման։
«ԱՄՆ-ն՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, Ռուսաստանի և Ֆրանսիայի հետ կոչ է անում նախագահներին ակտիվորեն աշխատել խնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ, որը ծանր բեռ է դարձել բոլոր կողմերի համար»,-ասված է Պետդեպի ներկայացուցիչ Ջեն Պսակիի տարածած հաղորդագրության մեջ։










