Վարդան Պետրոսյանը չի մասնակցի վաղը Վերաքննիչ դատարանում նախանշված դատին՝ առողջական խնդիրների պատճառով
Դերասան Վարդան Պետրոսյանը վաղը Վերաքննիչ դատարանում նախանշված դատին չի մասնակցի: Այս մասին «Փաստինֆո»-ին տեղեկացրել է նրա փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը` հավելելով, որ իր պաշտպանյալի առողջական վիճակը չի ներում դատարան գալ:
Հիշեցնենք, որ վաղը` նոյեմբերի 21-ին` ժամը 16:00-ին, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում նշանակված է Վարդան Պետրոսյանի գործով դատական նիստը, որի ընթացքում պետք է վճռվի նրա նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը վերանայելու հարցը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:










