ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահը գոհ է Սարգսյան-Ալիև հանդիպումից

18:07 • 20.11.13

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը գոհ է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումից։ Այդ մասին Ուորլիքն ասել է ադրբեջանական Trend գործակալությանը տված հարցազրույցում։

 

«Ես գոհ եմ այդ հանդիպման արդյունքից, և անհամբերությամբ սպասելու եմ մյուս քայլերին՝ արտգործնախարարների հանդիպման ընթացքում, որը կկայանա դեկտեմբերի սկզբին, Կիևում»,-ասել է նա։

 

Ուորլիքի խոսքով՝ այդ հանդիպումը միայն առաջին քայլն է խաղաղ գործընթացն ակտիվացնելու ուղղությամբ։

 

Երեքշաբթի Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հանդիպել են Վիեննայում, որի ժամանակ քննարկել են ԼՂ խնդիրը։