Ճապոնիայի ծովափին «լողացող ուսապարկերից» թմրանյութ են հայտնաբերել

08:36 • 21.11.13

Ճապոնական Կանագավա բնակավայրի բնակիչը ծովափին՝ ուսապարկերի մեջ, 80 կիլոգրամ կոկային է հայտնաբերել. տեղեկացնում է РИА Новости գործակալությունը։


Տեղի բնակիչը տեսել է չորս ուսապարկ, որոնք լողալիս են եղել դեպի ծովափ, և այդ մասին հաղորդել են ոստիկանությանը։


Օրենքի պահապանները պայուսակներում հայտնաբերել են կոկիկ փակված փաթեթներ՝ փոշիով։


Փորձաքննությունը ցույց է տվել, որ փոշին կոկային է՝ մոտ 80 կգ, ինչը Ճապոնիայի ոստիկանության հայտնաբերած կոկայինի ամենամեծ խմբաքանակն է։ Սև շուկայում դրա գինը կազմում է մոտ 50 մլն դոլար։


Ուսապարկերը ծածկված են եղել անջրանցիկ ժապավենով և լուսավորող փարոսներով։ Յուրաքանչյուր պայուսակի ամրացված է եղել դատարկ պլաստմասե տարա։


Ոստիկանությունը ենթադրում է, որ բեռը «լողալու» է ուղարկել փոխադրողը, սակայն հասցեատերն անհայտ պատճառներով այն չի ստացել ափին։