Երևանյան բնակարանում դի է հայտնաբերվել

16:47 • 21.11.13

ՀՀ ԱԻ նախարարություն նոյեմբերի 21-ին, ժամը 15.10-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ներքին Շենգավիթ 15 փողոցի բնակիչներից մեկը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:


Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:


Հրշեջ-փրկարարաները բացել են տան դուռը և նախասրահի հատակին հայտնաբերել 1933թ. ծնված Գ. Պ.-ի դին: