Եվրոպական միությունը դատի է տվել Գերմանիային

16:24 • 21.11.13

Եվրոպական հանձնաժողովը Գերմանիայի դեմ հայց է ներկայացրել Եվրոպական դատարան։ Երկրին մեղադրել են երկաթուղիների և փոստի անօրինական պետական սուբսիդավորման համար, գրում է ДНИ.ru-ն։

 

Փաստաթղթում նշվում է, որ Գերմանիայում կիրառվել է պետական միջոցներով խաչաձև սուբսիդավորման պրակտիկա։ Դա անարդար արտոնություններ է ստեղծել առանձին ընկերությունների համար։ Բրյուսելում, մասնավորապես, նշում են, որ ենթակառուցվածքների և արվարձանների տրանսպորտի զարգացման համար նախատեսված միջոցները հատկացվել են այլ նպատակների համար։

 

Հիմնական երկաթուղային օպերատոր Deutsche Bahn ընկերությունը փաստաթղթում չի նշվում։ Սակայն այս տարվա ամռանը Եվրոպական հանձնաժողովը հայտարարել էր, որ պատրաստվում է դատի տալ՝ հենց այս ընկերության գործունեության հետ կապված։

 

Ներկայացված դատական հայցում հիշատակվում է նաև Deutsche Post փոստային ծառայության անունը։ Խոսքը սուբսիդավորումների մասին է, որոնք ընկերությունը ստացել է դաշնային կառավարության կողմից 1995-ից հետո։