Վրաստանում ուժի մեջ են մտել նոր կառավարության լիազորությունները

18:36 • 21.11.13

Վրաստանի նոր վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին հինգշաբթի նախարարներին նշանակելու մասին հրամանագիր է ստորագրել: Այս մասին հաղորդում է Газета.Ru-ն՝ Новости-Грузия-ին հղումով:

 

Այսպիսով՝ ուժի մեջ են մտել երկրի նոր կառավարության լիազորությունները: Վրաստանի խորհրդարանը վստահություն էր հայտնել կառավարության 16 նախարարներին և երեք պետնախարարին՝ Իրակլի Գարիբաշվիլիի գլխավորությամբ, և նրա կառավարական ծրագրին:

 

Ինչպես հաղորդում է Վրաստանի նախագահի մամուլի ծառայության ներկայացուցիչը, Գեորգի Մարգվելաշվիլին ստորագրել է ՆԳ նախկին նախարար Իրակլի Գարիբաշվիլիին վարչապետի պաշտոնում նշանակելու մասին հրամանագիրը:

 

Վրաստանի կառավարության կազմը գրեթե անփոփոխ է, քանի որ նախարարների կազմում միայն մեկ փոփոխություն է տեղի ունեցել. ներքին գործերի նոր նախարար է նշանակվել Ալեքսանդր Չիկաիձեն: