Այսօր Ողջույնի համաշխարհային օրն է
Ողջույնի համաշխարհային օրը (World Hello Day) յուրաքանչյուր տարի նշվում է նոյեմբերի 21-ին։ 1973-ին՝ սառը պատերազմի ընթացքում, օրը նախաձեռնել են ամերիկացի եղբայրներ Մայքլ և Բրայեն Մաքքոմաքները՝ Եգիպտոսի և Իսրայելի միջև եղած հակամարտությանն ի պատասխան, գրում է calend.ru-ն։
Օրն անհրաժեշտ էր միջազգային լարվածության ուժեղացման դեմ բողոքի համար։ «Պետք է պարզ, սակայն արդյունավետ արարք»,- որոշում են եղաբայրներն ու ողջույնի խոսքեր պարունակող նամակներ ուղարկում աշխարհի բոլոր անկյուններ։ Նրանք ոչ ոքին չեն պարտադրում իրենց գաղափարները։ Նրանք պարզապես խնդրում են հասցեատերերին ողջունել որևիցե մեկին, թեկուզ 10 մարդու։
Այս գաղափարին աջակցում են ավելի քան 180 երկրներում։ Սա գեղեցիկ օր է ընկերական ողջույնների, ուրախ զգացողությունների և լավ տրամադրության համար։










