Իսրայելն այլևս ծննդյան վկայականներ չի տրամադրի ներգաղթյալների երեխաներին
Իսրայելը կդադրեցնի ծննդյան վկայականներ տրամադրել ներգաղթյալների երեխաներին, ովքեր լույս աշխարհ կգան հրեական պետության տարածքում: Այս մասին Իսրայելի Գերագույն դատարանում լսումների ժամանակ հայտարարել են երկրի կառավարության ներկայացուցիչները:
Ինչպես հաղորդում է ИТАР-ТАСС-ը՝ տեղի ԶԼՄ-ներին հղումով, ծննդյան վկայականի փոխարեն ներգաղթյալներին և երկրում աշխատող արտասահմանցիներին կտրամադրեն ծննդատան կամ հիվանդանոցի կողմից գրված տեղեկագրերը, որոնք Իրայելի տարածքում օրինական փաստաթուղթ չեն հանդիսանում:
2012-ին Իսրայելի իշխանությունները ծննդյան վկայականներ էին տրամադրում բոլոր արտասահմանցի երեխաներին, ովքեր ծնվում էին Իսրայելի տարածքում:










