Լոնդոնում ծեր զույգը մոտ 30 տարի ստրուկներ է պահել
Լոնդոնյան տներից մեկում բրիտանական ոստիկանությունը հայտնաբերել է 3 կանանց, ովքեր տան տերերի մոտ շուրջ 30 տարի ստրկության մեջ էին գտնվում: Այս մասին հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով The Guardian-ին:
Ըստ առկա տեղեկությունների՝ ոստիկանությունն ազատել է Մալազիայի 69-ամյա քաղաքացուհու, 57-ամյա իռլանդուհու և 30-ամյա բրիտանուհու:
Ոստիկանությունն այս տեղեկություններն ստացել էր Freedom Charity հիմնադրամից, որն իրավապահների հետ կապվել էր, երբ իրենց էր դիմել տուժածներից մեկը:










