Մոլդովայի քաղաքացիների կեսը Մաքսային միությանն անդամակցելու հարցում «պլյուսներ» է տեսնում. հարցում

17:04 • 21.11.13

Մոլդովայի հարցված քաղաքացիների ավելին քան կեսը՝ 51.6%, կարծում է, որ Մաքսային միությանն անդամակցելը հանրապետությանը միայն առավելություններ կտա, ինչի մասին վկայում են «Հասարակական կարծիքի բարոմետր» ընկերության սոցհարցումները, հայտնում է РИА Новости-ն։

 

Համաձայն հետազոտության արդյունքների՝ հարցվածների 46.2%-ը ցանկանում է, որ Մոլդովան անդամակցի ՄՄ-ին։ Միևնույն ժամանակ, բնակչության 28.9%-ը դեմ կքվեարկեր, իսկ ևս 10.1%-ը կարհամարհեր հանրաքվեն։ Միաժամանակ հարցվածների 14.5%-ը չի կարողացել ստույգ պատասխան տալ այդ հարցին։

 

Հարցվածների մոտ 38.6%-ը նշել է, որ ՄՄ-ին անդամակցելու դրական կողմերից է վառելիքի գնի իջեցումը, 36.5%-ը կարծում է, որ այն կնպաստի աշխատատեղերի սեղծմանը, իսկ 35.9%-ը կարծում է, որ դա կնպաստի երկրի տնտեսական զարգացմանը։

 

Հարցումն անցկացվել է 2013թ. նոյեմբերի 6-15-ը հանրապետության 85 բնակավայրերում։