Ոստիկանները փակել են փողոցը, ինչի մասին Երևանի փոխոստիկանապետը տեղյակ չէր

14:48 • 21.11.13

Մինչ Կառավարության առաջ «Դեմ ենք պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին» նախաձեռնության անդամները բողոքի ակցիա էին իրականացնում, Բուզանդի փողոցը անհասկանալի պատճառով ոստիկանները փակել են։ Այստեղ մեծաթիվ ոստիկանական ավտոմեքենաներ են կայանված՝ ոստիկաններով, որոնցից և ոչ ոք մեզ չպատասխանեց, թե ինչո՞ւ է փողոցը փակ։

 

Փորձեցինք պարզել Երևանի փոխոստիկանապես Վալերի Օսիպյանից, ով հավատացրեց, թե փակ փողոց չկա։ «Չի կարող պատահել»,-պնդեց նա և խնդրեց ուղեկցել իրեն՝ ցույց տալու փակ փողոցը։

 

Իսկ մինչ այդ նա հասցրեց կապ հաստատել՝ հետաքրքրվելով, թե իսկապես փակ փողոց կա՞, թե ոչ և ոստիկանների մեծաթիվ քանակը բացատրեց որպես «կանխարգելիչ» աշխատանք։