Ռիգան ճանաչվել է Եվրոպայի ամենագեղեցիկ քաղաք

16:33 • 21.11.13

Լատվիայի մայրաքաղաք Ռիգան ճանաչվել է Եվրոպայի ամենագեղեցիկ քաղաք: Այդ վարկանիշային ցուցակը կազմել է ամերիկյան USA Today-ը, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:

 

Հրատարակությունն առաջարկել է Ռիգայի օգտին քվեարկել «Ընթերցողների ընտրությունը» անվանակարգում:

«2014 թվականի Եվրոպայի մշակութային մայրաքաղաքը սկսում է արժանանալ այն ուշադրությանը, որին արժանի է»,- այդպես է ներկայացրել թերթը Ռիգան՝ այն անվանելով նաև «Բալթյան երկրների մարգարիտ»:

 

Ընդհանուր առմամբ, մրցույթին մասնակցել է 20 եվրոպական քաղաք, այդ թվում՝ Բուդապեշտը, Կոպենհագենը, Ֆլորենցիան, Ինսբրուկը, Փարիզը, Լոնդոնը, Վալենսիան, Ստրասբուրգը, Պրահան, Վենետիկը, Դուբրովնիկը:

 

2010 թվականին Եվրամիության երկրների կրթության և մշակույթի նախարարները հաստատել են Ռիգան որպես 2014 թվականի Եվրոպայի մշակութային մայրաքաղաք: