Ուղտով զբոսաշրջիկը հասել է Վրաստան
Շվեյցարիայի քաղաքացի Վերդոն Ռոլանդն ուղտով ժամանել է Վրաստան, որտեղ նրան շնորհել են տարվա ամենայուրօրինակ զբոսաշրջիկի տիտղոսը։ Այս մասին տեղեկացրել է Վրաստանի զբոսաշրջության ազգային վարչության մամուլի ծառայությունը։
Ինչպես տեղեկացնում է Новости Грузия գործակալությունը, հայտնի զբոսաշրջիկին մրցանակը հանձնել է Վրաստանի զբոսաշրջության ազգային վարչության ղեկավար Գեորգի Սիգուան։
Ռոլանդը մրցանակի ետևից առանց ուղտի է գնացել։ «Ուղտին նա թողել է Թբիլիսիում ինչ-որ տեղ»,-ասել են գերատեսչությունից։
Վերդոնը ճանապարհորդում է արդեն 54 տարի, որից 33 տարին՝ ուղտով։ Նա արդեն աշխարհի 40 երկիր է այցելել։
«Վրաստանը «Մետաքսի ճանապարհի» երկիր է և լավ երթուղի՝ ուղտով ճանապարհորդելու համար։ Դրան նպաստում են հատկապես տեղանքն ու եղանակային պայմանները»,-հայտարարել է Ռոլանդը։










