Սաուդյան Արաբիայում 2 երիտասարդ ձերբակալվել է անվճար գրկախառնություններ առաջարկելու համար

22:27 • 21.11.13

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում 2 երիտասարդներ ձերբակալվել են անցորդներին գրկխառություն առաջարկելու համար: Ինչպես նշում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ երկրի հոգևոր ոստիկանությունը երիտասարդներին մեղադրել է «հասարակական կարգը խախտելու» և «անհարիր վարք դրսևորելու» մեջ:


Երիտասարդները համացանցում տեղադրել են հատուկ տեսանյութ, որում երևում է, որ նրանք գրկում են միայն արական սեռի ներկայացուցիչներին: Տեսագրությունը դիտել է ավելի քան 500.000 մարդ:


Իրավապահները երիտասարդներին ստիպել են գրավոր ընդունել իրենց մեղքը և իրավապահներին վստահեցնել, որ նման բան այլևս չեն անի: