Վաշինգթոնում գովազդային արշավ կսկսվի՝ ի պաշտպանություն Էդվարդ Սնոուդենի

09:19 • 21.11.13

ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգթոնում գովազդային արշավ կսկսվի՝ ի պաշտպանություն ԱՄՆ հատուկ ծառայությունների տեղեկությունները գաղտնազերծած Էդվարդ Սնոուդենի:


Ինչպես հաղորդում է տեղական իրավապաշտպան Partnership for Civil Justice Fund կազմակերպությունը, գովազդը կտեղադրվի քաղաքային ավտոբուսների վրա, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:


Սնոուդենի մեծ լուսանկարին կուղեկցի «Մենք, ժողովուրդը, դեմ ենք լրտես-պետությանը և ասում ենք. «Շնորհակալ ենք, Էդվարդ Սնոուդեն» գրությունը:


Հայտնելով այդ ակցիայի մասին, տեղական «Պոլիտիկո» թերթը նշում է, որ այդ գովազդով ավտոբուսները կսկսեն գիծ դուրս գալ հաջորդ շաբաթ: Արշավի կազմակերպիչները վստահ են, որ բոլորը, ում հասցեագրված է իրենց ուղերձը, կիմանան դրա մասին:


«Հնարավոր է էլիտան Վաշինգթոնում ավտոբուսներով չի երթևեկում, բայց նա չի կարող չկարդալ այն, ինչ գրված է ավտոբուսների վրա»,- գրել են նրանք իրենց կայքում, որտեղ արշավի ֆինանսավորման համար նվիրատվություններ են ընդունվում: