ՔԶԱԿ-ը մտադիր է մասնավոր ընկերություններին ներգրավել Սիրիայի քիմիական զենքի ոչնչացման գործում

23:08 • 21.11.13

Քիմիական զենքն արգելող կազմակերպությունը (ՔԶԱԿ) մասնավոր ընկերություններին առաջարկում է մասնակցել քիմիական զենքի ոչնչացման աշխատանքներին: Այս մասին հաղորդում է INTERFAX-ը՝ Associated Press-ին հղումով, որն էլ մեջբերում է ՔԶԱԿ-ի ներկայացուցչի խոսքը:


Կազմակերպությունը ցանկանում է ներգրավել ընկերություններին, որոնք հետաքրքրված են «օրգանական և ոչ օրգանական անվտանգ քիմիակատների մշակման և ոչնչացման աշխատանքներով»:


Միևնույն ժամանակ՝ ՔԶԱԿ-ի ներկայացուցիչն ընդգծել է, որ սովորական կոմերցիոն ընկերություններում հնարավոր է ոչնչացնել ավելի քան 700 տոննա քիմիական նյութեր:


Համենայն դեպս՝ առավել վտանգավոր քիմիական նյութերը պետք է ոչնչացվեն հատուկ կառույցներում՝ ՔԶԱԿ-ի վերահսկողությամբ: