Հրաբխի ժայթքման հետևանքով Տոկիոյի մոտակայքում նոր կղզի է կազմավորվել (լուսանկարներ, տեսանյութ)
Տոկիոյի հարավում հրաբխի ժայթքման հետևանքով ծովում նոր կղզի է կազմավորվել: Այս մասին հաղորդում է rosbalt.ru-ն՝ Ճապոնիայի առափնյա ծառայությանը հղումով:
Ինչպես հաղորդում է Mignews-ը՝ պարզվել է որ նոր ձևավորված կղզյակի տրամագիծը կազմում է 201 մետր: Այն գտնվում է Օգասավարա անմարդաբնակ կղզիների խմբի Նաշինոշիմա լողափից ոչ հեռու:
30 կղզիներից բաղկացած խումբը, որը ձգվում է Տոկիոյից 1000 կմ դեպի հարավ, կազմում է Խաղաղօվկիանոսյան «Կրակային շրջանակի» մի մասը:
Հրաբուխների ուսումնասիրությամբ զբաղվող մասնագետ Իտո Հիրոսին հայտնել է, որ հավանական է՝ նոր կղզյակն արդեն ամբողջությամբ կազմավորվել է:

.jpg)













