Թուրքիայի վարչապետի նստավայրի մոտ ոստիկանները ենթադրյալ ահաբեկչի են կրակել

15:10 • 21.11.13

Թուրքիայի վարչապետի նստավայրի մոտ մահապարտ ահաբեկիչ լինելու կասկածանքով ոստիկանությունը կրակ է բացել մի մարդու վրա։


Ինչպես տեղեկացնում է «Միլլիյեթ» օրաթերթի կայքը, վիրավորը տեղափոխվել է հիվանդանոց։

 

Լրագրողներին թույլ չի տրվել մոտենալ դեպքի վայրին։ Ավելի ուշ հայտարարություն է տարածվել, որում նշվում է, որ վնասազերծված անձը եղել է 1961թ.-ին ծնված Թուղրուլ Բայըրը, ով չի ենթարկվել ոստիկանների՝ կանգ առնելու հրահանգին։

Դրանից հետո անվտանգության աշխատակիցները երկու անգամ օդ են կրակել։


Տղամարդը ձերբակալված է, ընթանում է հետաքննություն։