Ռուսաստանը դեմ է Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցությանը. Պուտին

16:27 • 21.11.13

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան դեմ չէ Ուկրաինայի ընտրությանը՝ Եվրոպական միությանն ինտեգրվելուն, սակայն դեմ է նրա անդամակցությանը ՆԱՏՕ-ին։

 

Ինչպես տեղեկացնում է Взгляд-ը, Պուտինը պարզաբանել է, որ Ռուսաստանը կողմ է ՌԴ-Ուկրաինա-ԵՄ ձևաչափով քննարկումներին՝ Կիևի և Եվրամիության ասոցացման հետ կապված խնդիրների լուծման համար։

 

Նրա խոսքով՝ հայտարարությունները, թե Ռուսաստանն Ուկրաինային շանտաժի է ենթարկում ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման հարցում, անազնիվ և անհեթեթ են։