Վարդան Պետրոսյանը կշարունակի մնալ կալանքի տակ. Վերաքննիչ դատարանը մերժեց բողոքարկումը (տեսանյութ)
Վերաքննիչ դատարանը մերժեց դերասան Վարդան Պետրոսյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց Առաջին ատյանի կայացրած որոշման դեմ բողոքարկումը: Վարդան Պետրոսյանը կշարունակի մնալ կալանքի տակ:
Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ դատարանը մերժման հիմքերը երեք օրվա ընթացքում պետք է ներկայացնի իրենց: Եթե ներկայացված հիմքերը բավարար չհամարեն, ապա կրկին բողոքարկելու են:
Նշենք, որ այս պահին մի խումբ քաղաքացիներ Վերաքննիչ դատարանի առջև վանկարկում են՝ «ա-մոթ ա-մոթ, հերթական խելոք մարդու գլուխն են փորձում ուտել»:










