Վատիկանում որմնանկարներ են ցուցադրվել, որոնք ապացուցում են կանանց իշխանությունը քրիստոնեական եկեղեցում (լուսանկարներ)

00:44 • 21.11.13

Վատիկանում այս շաբաթ ցուցադրվել են վերջերս հայտնաբերված իտալական որմնանկարները, որոնք վկայում են, որ վաղ Քրիստոնեական եկեղեցում կին քահանաներ են եղել:


Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը՝ որմնանկարները, որոնք պատկանում են մեր թվարկության 230-240 թթ., հայտնաբերվել են Հռոմի սուրբ նահատակ Պրիսիլայի գետնադամբարանում:


Կանանց քահանայության կողմնակիցներիը ենթադրում են, որ հայտնաբերված որմնանկարներն ապացույցն են վաղ Քրիստոնեության ժամանակաշրջանում կին քահանաների առկայության: Վատիկանն, իր հերթին, արձագանքել է այդ պնդումներին՝ հայտարարելով, որ դրանք սենսացիոն «հեքիաթներ» են:

 

Պրիսիլայի գետնադամբարանն իրենից համալիր լաբիրինթ է ներկայացնում՝ փորված հուղարկավորության ստորգետնյա պալատներում, որոնք ձգվում են շուրջ 13 կմ երկարությամբ: