Ուկրաինայի Ռադայում ընդդիմությունը վարչապետին դիմավորել է «Ամո՜թ» բացականչություններով (տեսանյութ)

15:07 • 22.11.13

Ուկրաինայի ընդդիմադիր կուսակցությունները Գերագույն ռադայի նիստին եկած երկրի վարչապետ Նիկոլայ Ազարովին դիմավորել են «Ամո՜թ» բացականչություններով, գրում է gazeta.ru-ն:

 

Ռադայի նիստը սկսվել է 10 րոպե ուշացումով: Ազարովի գալուց հետո երկրի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի «Բատկիվշչինա» խմբակցությունից մի քանի պատգամավորներ մոտեցել են կառավարական օթյակին և ԵՄ-ի դրոշներ փռել Ազարովի, Ուկրաինայի առաջին փոխվարչապետ Սերգեյ Արբուզովի և Ուկրաինայի փոխվարչապետ Յուրի Բոյկոյի աշխատանքային սեղաններին: Կառավարության անդամները հանել են այդ դրոշները:

 

Իշխող «Ռեգիոնների կուսակցության» խմբակցության պատգամավորները տեղեր են զբաղեցրել կառավարական օթյակի մոտակայքում, որպեսզի թույլ չտան այնտեղ մոտենալ ընդդիմադիրներին: Ազարովը սկսել է իր ելույթը՝ բացատրելով ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի պատրաստությունների կասեցման պատճառները: