Ղրիմի երկնքում ասուպ է պայթել
Հինգշաբթի Երևանի ժամանակով առավոտյան ժամը 5.50-ին Ղրիմի երկնքում շատ վառ ասուպ է պայթել, հայտնում է gazeta.ru-ն:
Երկնային մարմինը շատ մեծ արագությամբ ներխուժել է մթնոլորտ: Դրա փայլն առնվազն 18 աստղային մեծություն է գնահատվել, ինչը 100 անգամ ավելի վառ է, քան Լուսինը:
Պայթյունի ժամանակ երկինքը երկնագույն է դարձել, ինչպես լինում է ցերեկը:
Երկնային երևույթը տեսել են ոչ միայն Ղրիմում, այլև Խարկովի շրջանում: Ռուսաստանից երևույթը տեսանելի է եղել Անապայի, Կրասնոդարի և անգամ Դոնի Ռոստովի բնակիչներին: Երևույթի տեսանելիության շառավիղը կազմել է առնվազն 600 կմ:










