Չինաստանում նավթամուղի պայթյունի արդյունքում 35 մարդ է զոհվել
Չինաստանի արևելյան Ցինդաո նավահանգստային քաղաքում խոշոր նավթամուղի վրա տեղի ունեցած պայթյունի արդյունքում զոհվել է 35 մարդ: Ինչպես հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ պետական ԶԼՄ-ներին հղումով, հայտնի է նաև մոտ 160 վիրավորների մասին:
Հայտնի է, որ նավթի արտահոսքը տեղի էր ունեցել ստորգետնյա խողովակաշարից: Պայթյունը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ սպասարկող անձնակազմը փորձում էր վերացնել անսարքությունը:
Կրակի մեկուսացման համար մի քանի ժամ է պահանջվել: Նավթի մի մասը հայտնվել է Դեղին ծովում, ինչի պատճառով կրակը տեղափոխվել է նաև ջրի վրա:










