Չինացի չինովնիկներին արգելել են պետական միջոցներ ծախսել ամանորյա նվերների համար
Նոր տարվա և հունվարի 31-ի Չունցզեի տոներից առաջ (Ամանորը՝ լուսնային օրացույցով), չինացի չինովնիկներին արգելել են «նվերներ անել, որոնք ձեռք են բերվել պետական միջոցներով», հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
«Չինաստանի կոմունիստական կուսակցության անդամներին, չինովնիկներին, պետական հիմնարկների և ֆինանսական ինստիտուտների աշխատակիցներին արգելվում է պետության հաշվին գնված նվերներ փոխանակել»,- ասված է Կոմունիստական կուսակցության կարգապահության հարցերով կենտրոնական հանձնաժողովի հայտարարության մեջ:
Փաստաթղթում նշվում է, որ ստուգող մարմինները պետք է ուժեղացնեն իրենց զգոնությունը տոների շրջանում և թույլ չտան խախտումներ:
Չինացիների մոտ Ամանորյա տոները հարմար ժամանակ են համարվում ընկերների և աշխատակիցների հետ հարաբերություններն ամրապնդելու համար: Այդ օրերին չինովնիկները, գործարարները նվերներ են փոխանակում, որոնց արժեքը երբեմն գերազանցում է մի քանի հարյուր դոլարը: Նվերների ծախսերի արգելքը Չինաստանում սկսված կոռուպցիայի դեմ պայքարի ևս մի քայլ է դարձել:










